Իզյումսկու-Ամատունու տուն (Դոնի Ռոստով)
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Իզյումսկու-Ամատունու տուն (ռուս.՝ Дом Изюмского-Аматуни), շենք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ ապրել են գրողներ Պետրոնի Գայ Ամատունին և Բորիս Իզյումսկին։ 9-հարկանի աղյուսե շենքը կառուցվել է 1975 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստովի Սուվորովի փողոցի և Ժուրավլյովի նրբանցքի անկյունում գտնվող շենքը հայտնի է նրանով, որ այնտեղ ժամանակին ապրել են խորհրդահայ ֆանտաստ գրող Պետրոնի Գայ Ամատունին և գրող Բորիս Վասիլևիչ Իզյումսկին։ Ցցուն խորշապատշգամբներով 9-հարկանի աղյուսե շենքը կառուցվել է 1975 թվականին։
«Գայանա» եռագրության հեղինակ գրող Պ. Գ. Ամատունին ապրել է այս տանը 1978-1982 թվականներին, իսկ գրողների Ռոստովի մարզային կազմակերպության վարչության նախկին քարտուղար, «Վաղ առավոտ» պատմվածքի հեղինակ, Դոնի գրողներ և բանաստեղծներ Վ. Ա. Զակրուտկինի, Պ. Վ. Լեբեդենկոյի, Յ. Ա. Դյակոնովի, Ա. Ա. Ռոգաչովի, Կ. Վ. Ռուսինևիչի, Վ. Ս. Մոլոժավենկոյի և այլոց կյանքի մասին հոդվածների հեղինակ գրող Բ. Վ. Իզյումսկին` 1978-1984 թվականներին։
Գրող Բ. Վ. Իզյումսկին ապրել է երեքսենյականոց թիվ 153 բնակարանում` երրորդ հարկում։ Պահպանվել է գրողի աշխատասենյակի այն տեսքը, որը եղել է նրա կյանքի օրոք։ Աշխատասենյակի պատուհանները դուրս են գալիս դեպի Ժուրավլյովի նրբանցք։ Գրող Պ. Գ. Ամատունին ապրել է երկուսենյականոց թիվ 92 բնակարանում` հինգերորդ հարկում։ Նրա բնակարանի տեսքը չի պահպանվել։
1985 թվականին շենքի պատին փակցվել է հուշատախտակ, որի վրա գրված է.
Այս տանը 1978-1984 թվականներին ապրել և աշխատել է գրող Բորիս Վասիլևիչ Իզյումսկին (1915-1984)։ |
1988 թվականին շենքի պատին հայտնվել է ևս մեկ տախտակ, որի վրա գրված է.
Այս տանը 1978-1982 թվականներին ապրել և աշխատել է գրող Պետրոնի Գայ Ամատունին (1916-1982)։ |
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսե շենքն 9-հարկանի է, բարձր ցոկոլով։ Նրա ճարտարապետական տեսքը ձևավորվել է լուսամուտատեղերով և կրկնակի ցցուն խորշապատշգամբներով։ Շենքն ունի գեղազարդ ծոփոր, որն ընդգծվում է կողաշարվածքով և թիակներով։
Շենքը Г-աձև է, նրա հատակագծի հիմքը կազմում է աստիճանավանդակը, որի շուրջը կառուցված են բնակարանները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Главное призвание. - Дон. - 1975. - № 3. - С. 191 - 192.
- Писатели Дона - Ростов-н/Д, 1986. - С. 42 - 46, 152 - 159.